Միասեռականների ամուսնություններին դեմ ֆրանսիացիները սուլել են Օլանդի ետևից
Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի ետևից սուլել են, հայտնում է gazeta.ru-ն՝ L'Express-ին հղումով։
Միասեռականների ամուսնությունների օրինականացմանը դեմ ֆրանսիացիները սուլել և վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երբ նախագահը մեքենայով անցնելիս է եղել։
Հաղորդվում է, որ ակցիայի մասին ֆրանսիացիները պայմանավորվել էին Twitter սոցկայքի միջոցով։
Հիշեցնենք, որ միասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքն Օլանդի կողմից ստորագրվել է մայիսի 18-ին, ինչը բուռն քննարկման առիթ է հանդիսացել ֆրանսիական հասարակության շրջանում։










