Կապիկը Նիժնի Նովգորոդում տուն է թալանել
ՌԴ ոստիկանությունը փնտրում է կապիկին, որը մուտք է գործել Նիժնի Նովգորոդ քաղաքի տներից մեկն ու գողացել տանտիրուհու բջջային հեռախոսը, հայտնում է Life News-ը։
«Տասնյակ մարդկանց աչքի առաջ կապիկը բարձրացել է 10-հարկանի շենքի 2-րդ հարկ, իսկ մի քանի րոպե անց լքել այն։ Մինչ պատուհանից իջնելը, ըստ ականատեսների, կենդանին հասցրել է տանտիրուհու գողացված բջջայինը պատուհանից նետել ցած»,- պատմել են ոստիկանությունից։
56-ամյա տանտիրուհի Օլգա Ս.-ն իր տանը կապիկ հայտնաբերելով քար է կտրել։ Երբ կենդանին լքել է բնակարանը, նա ոստիկանություն է զանգահարել։
Ոստիկանները սկզբում չեն հավատացել կնոջը, սակայն որոշել են այնուամենայնիվ գալ նշված հասցեով։ Իրավապահները փորձում են գտնել կենդանուն, նաև պարզել, թե նա ում է պատկանում։










