Ուկրաինայում Լեհաստանի նախագահի վրա ձու են նետել
Ուկրաինական Լուցկ քաղաքում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու վրա ձու են նետել, հայտնում է gazeta.ru-ն՝ TVN 24 հեռուստաալիքին հղումով։
«Լուցկ այցի ընթացքում փորձ է արվել հավկիթ նետել նախագահի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա ուկրաինական ապստամբական բանակի զոհերի հիշատակին նվիրված պատարագից հետո դուրս է եկել տաճարից»,- հայտնել է հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այնուամենայնիվ, երիտասարդին հաջողվել է ձու նետել նրա վրա՝ աղտոտելով կոստյումը։










