Նուբարաշենում օձը խայթել է 55-ամյա կնոջ

14:47 • 14.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նուբարաշեն 1-ին փողոցի բնակչուհի` 1958թ. ծնված Ա. Արտաշեսյանը:


Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: