Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով առնվազն 5 թալիբ է սպանվել

00:39 • 15.07.13

Աֆղանստանի արևելքում ավիահարվածի հետևանքով սպանվել է «Թալիբան» շարժման առնվազն 5 գրոհային, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին, որը այս տեղեկությունները ստացել է NATO-ի պաշտոնական ներկայացուցչից:

 

Կապին Լուկա Կարնիելը նշել է, որ NATO-ի ուժերը «կետային հարվածներ» են կատարել Պակտիա նահանգում: Սակայն նա չի նշել գործողության վերաբերյալ այլ մանրամասներ:


Պակտիա նահանգի ոստիկանության պետ Զելմիա Օրիահաիլը մանրամասնել է, որ ավիահարվածը կատարվել է թալիբների խմբի վրա, որոնք շարժվում էին մեքենայով և 3 մոտոցիկլներով: Տեղական ոստիկանությունը նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 12 թալիբ, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: