Մոսկվայում ողբերգական վթարի պատճառ դարձած հայ վարորդը չի ընդունել իր մեղքը

18:46 • 15.07.13

Մոսկվայում արյունալի ավտովթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր մեղքն ընդունել, ինչի մասին հայտնել է Մոսկվայի Տվերի դատարանի դատավորը, տեղեկացնում է РИА-Новости-ն։ Նա չի տիրապետում ռուսերենին և դատարանում օգտվում է թարգմանչի ծառայություններից։

 

Ըստ գործող օրենքների՝ նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Այժմ նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում և Հարությունյանը կարող է շփվել լրագրողների հետ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մոսկվայում շաբաթ օրը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։

Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հայտնվել են հիվանդանոցում։