Ռուսաստանում ադրբեջանցին դաշտում լքված նորածին է գտել և պարզել, որ նա իր թոռնիկն է
Սամարայում (ՌԴ) բնակվող ադրբեջանցին դաշտում ծածկոցի մեջ փաթաթված երեխա է գտել, որին լույս աշխարհ է բերել նրա սեփական դուստրը, տեղեկացնում РИА Новости գործակալությունը։
Դաշտում նորածին գտնելու մասին հայտնի է դարձել երեկ՝ տեղական ժամանակով 17։30-ին։ Երեխային հայտնաբերել է տեղաբնակ, 1959թ.-ին ծնված տղամարդը։ Նորածին աղջնակին տեղափոխել են հիվանդանոց։
Մի քանի ժամվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները բացահայտել են աղջնակի մորը։ 1988թ.-ին ծնված կինը սկզբում հերքել է փաստը, թե ինքն է ծննդաբերել երեխային և թողել դաշտում։
Կասկածյալի հայրը հենց այն մարդն է, ով գտել է երեխային դաշտում։ Նրա խոսքով՝ ինքը չի իմացել, որ դուստրը հղի է։
Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը բավարար է գնահատվում։
Ոստիկանները պարզել են, որ այդ ընտանիքն Ադրբեջանից Սամարայի շրջան է տեղափոխվել հինգ տարի առաջ՝ աշխատելու նպատակով։
Ծնողները երկու երեխա ունեն. 1990թ.-ին ծնված որդի և 1988թ.-ին ծնված դուստր, որը բացի նորածին երեխայից, ևս մեկ երեխա ունի առաջին ամուսնությունից։ Ընտանիքը բարեկեցիկ կյանքով է ապրում։
Հարուցվել է քրեական գործ։










