Բրիտանիայում զորավարժությունների ընթացքում 2 զինծառայող է մահացել
Ուելսի Բրեքոն-Բիկոնս ազգային այգում զորավարժությունների ընթացքում երկու բրիտանացի զինծառայող է զոհվել, գրում է Взгляд-ը՝ բրիտանական Guardian-ին հղումով։
Եվս մեկ զինծառայող գտնվում է ծանր վիճակում։
Ռազմական աղբյուրները բացառել են վարկածը, թե նրանց մահվան պատճառը կարող է դժբախտ պատահարը լինել՝ կապված հրաձգության կամ բարձրությունից ընկնելու հետ։
Իրենց հերթին, նյութի հեղինակները ենթադրում են, որ մահվան պատճառը կարող էր տապը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լինել։
Զորավարժությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, որը եղել է այս տարվա ամենատաք օրն Ուելսում։ Օդի ջերմաստիճանը տարածաշրջանում կազմել է 30 աստիճան։ Ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը հետաքննություն են իրականացնում։










