Չինաստանում ձերբակալվել են բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության ղեկավարները
Չինաստանում ձերբակալվել են բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության 4 ղեկավարներ՝ լուրջ տնտեսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։
Իրավապահ մարմիններից հաստատել են, որ տարվում է տեղեկության ստուգում այն մասին, որ ձերբակալվածները կաշառել են չինացի պաշտոնյաներին՝ դեղորայքի գների բարձրացման և տեղական շուկայում ընկերության արտադրանքի ներկայության ընդլայնման նպատակով։
Ձերբակալվածներից մեկը գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ «կապեր է ունեցել բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների և բժշկական փորձագետների հետ»։ Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը պաշտոնյաների հետ թույլ է տվել բարձրացնել դեղերի գները։










