Թուրքիան հերքում է սիրիական բազային հարված հասցնելու համար Իսրայելին օգնելու մասին տեղեկությունները

15:19 • 15.07.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցել սիրիական ռազմական բազայի ռմբակոծությանը և այդ հարցում չի օգնել Իսրայելին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Դա որևէ կերպ չհիմնավորված, բացարձակ սուտ է։ Խոսք չկա անգամ Իսրայելի հետ համատեղ որևէ ռազմական գործողության Թուրքիայի մասնակի մասնակցության մասին»,-հայտարարել է նա։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը Թուրքիայի տարածքից հարձակման է ենթարկել ռուսական հրթիռներով զինված ռազմաբազան։

Պնդում կա, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են ռուսական ունիվերսալ հականավային հրթիռներ։