61-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել սառնարանի պայթյունից

09:50 • 15.07.13

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հուլիսի 13-ին՝ ժամը 10.25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա, դեմքի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել գունավոր մետաղների ընդունման կետի աշխատակից, 1952 թ. ծնված Լյովա Զ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, տուժողի որդին ոստիկաններին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է գունավոր մետաղների ընդունման կետում, սառնարանի շարժիչ քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:
 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: