Երկու թեկնածուներ դուրս են մնացել Վրաստանի նախագահի պաշտոնի համար պայքարից

16:50 • 15.07.13

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նախագահի թեկնածուների թիվը կրճատվել է երկուսով։


Ինչպես տեղեկացնում է Эхо Ковказа կայքը, ԿԸՀ-ում այսօրվա դրությամբ գրանցվել է 6 թեկնածու։

 

Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված Տարիել Խվեդելիձեն և Գեորգի Գահոկիան դուրս են մնացել պայքարից՝ փաստաթղթերում առկա խախտումների պատճառով։
 

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուներն են՝ նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված Միխայիլ Սալուաշվիլին, Նեստան Կիրտաձեն, Մամուկա Չոխոնելիձեն, Նիկոլոզ Գորգիջանիձեն, ինչպես նաև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն։