Իրաքում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
Իրաքում կիրակի երեկոյան հնչած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AP-ին, որը այս տեղեկությունները ստացել է տեղական իշխանություններից:
Հարձակումները տեղի են ունեցել իֆթարից (Ռամադան ամսվա ընթացքում երեկոյան սնունդ ընդունելու ժամանակը) առաջ: 4 մարդ զոհվել է Կարբալա քաղաքում տեղի ունեցած պայթյունից, իսկ 5-ը սպանվել են Նասիրիա քաղաքում իրականացված հարձակման հետևանքով: Բացի այդ ևս 6 մարդ զոհվել է Էլ-Մուսայիբ քաղաքում:
Հայտնի նաև, որ ահաբեկչություններ են տեղի ունեցել Էլ-Կուտ և Բասրա քաղաքներում, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:










