Ամերիկացին զոհվել է՝ փորձելով մոտոցիկլով 482 կմ/ժամ արագություն զարգացնել
Ամերիկացի հայտնի մոտոցիկլիստ 44-ամյա Բիլլ Ուորենը զոհվել է՝ փորձելով 482 կմ/ժամ արագություն զարգացնել Մեն նահանգում գտնվող ամերիկյան օդուժի նախկին օդանավակայանի տարածքում. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Նա կորցրել է վերահսկողությունը 458 կմ/ժամ արագության ընթացքում և մահացել է վթարից 15 րոպե անց։
«Ոչ ոք ի վիճակի չէ կրկնել Բիլլի հաջողությունները և դառնալ նման կարգի մոտոցիկլիստ»,-ասել է Թիմ Քելլին, ում ղեկավարած ասոցիացիան ամեն տարի մոտոցիկլիստ-էքստրեմալների մրցումներ է անցկացնում ԱՄՆ օդուժի նախկին բազայի տարածքում։
2011թ.-ին Ուորենը արդիականացված «Սուզուկի» -ով համաշխարհային ռեկորդ էր սահմանել՝ մոտոցիկլով զարգացնելով 500 կմ/ժամ արագություն։ Այդ ժամանակ նա այդ արագությունը զարգացրել էր 2.4 կմ երկարությամբ ճանապարհի վրա։ Այս անգամ նա փորձել էր նույնն անել 1.6 կմ երկարությամբ ճանապարհի վրա։










