Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ ծառայության են անցել կին դեսանտայինները

16:17 • 15.07.13

Պակիստանի զինված ուժերում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին դեսանտայիններ են հայտնվել, հայտնում է Взгляд-ը։

 

Պարաշյուտով իրենց առաջին ցատկը կանանց 24 հոգանոց խումբն իրականացրել է կիրակի, Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող ցամաքային զորքերի հրաձգարաններից մեկում։ Ցատկն իրականացվել է Մի-17 ուղղաթիռից, որը գտնվել է 800 մ բարձրության վրա։

 

Ավելի վաղ՝ այս տարի, Պակիստանի զինված օդուժում հայտնվել է առաջին կին օդաչուն։