Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին
09:48 • 15.07.13
«ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 14-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ Սուրեն Սարգսյանին։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հեծանվորդը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Placeholder










