Սինայի թերակղզում բանվորներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր

08:25 • 15.07.13

Սինայի թերակզում զինյալները ցեմենտի գործարանի բանվորների տեղափոխող ավտոբուս են պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել առնվազն 17 մարդ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ի հղումով։


Ավտոբուսի վրա կրակ են բացել նռնականետերից՝ Ալ-Արիշ բնակավայրի մոտակայքում, որը գտնվում է Գազայի հատվածից և Իսրայելի սահմանից ոչ հեռու։ Ըստ նախնական վարկածներից մեկի՝ հարձակման թիրախը եղել են ոչ թե բանվորները, այլ նրանց ուղեկցող ռազմական շարասյունը։


Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո իսլամիստ զինյալները բազմիցս հարձակվել են զինվորական հենակետերի վրա՝ այդ թվում Ալ-Արիշում։


Զինյալները ակտիվորեն են սկսել իրականացնել իրենց գործունեությունը Սինայում՝ 2011թ.-ի ձմռանը նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո։