Ծովահենները թուրքական տանկեր են առևանգել

20:49 • 15.07.13

Գվինեական ծոցում՝ Գաբոնի ափերի մոտ, ծովահենները թուրքական տանկեր են առևանգել, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը, որը այս տեղեկությունները ստացել է Թուրքիայի ԱԳՆ-ից:


«Cotton նավի սեփականատերը տանկերի հետ կապը կորցրել է կիրակի օրը: Նրանք կարծում են, որ նավը գրավվել է ահաբեկիչների կողմից, ովքեր հաճախակի են նավերի վրա հարձակվում այդ շրջանում»,-գործակալությանը հայտնել է թուրքական դիվանագիտական գերատեսչություն առկա աղբյուրը:


Գրավված տանկերը կանգնած էր Պորտ-Ժանտիլ քաղաքում: Անձնակազմը կազմված էր 20 նավաստիներից, որոնք բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ էին: