Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Թուրք-սիրիական սահմանին այսօր դարձյալ բախումներ են տեղի ունեցել թուրքերի և սիրիացիների միջև։
Ինչպես տեղեկացնում է Haber7 կայքը, այս անգամ թուրք սահմանապահների մասնակցությամբ միջադեպի մեղավորը բեռնատարի սիրիացի վարորդն է եղել։
Վերջինս սահմանապահների հրահանգներին չի ենթարկվել և կանգ չի առել։ Սահմանապահները կրակ են բացել նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության ուժերի և սիրիացիների խմբերի միջև փոխհրաձգություն է սկսվել։
Դրա հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ մեկ սահմանապահ և բեռնատարի վարորդը։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ։










