Նախագահն ստորագրել է Վ. Գաբրիելյանին կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար նշանակելու մասին որոշում

11:06 • 15.07.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել, որով Վաչե Գաբրիելյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:


ՀՀ նախագահը որոշումը կայացրել է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը։