Վրաստանն ու Վանուատուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

10:27 • 15.07.13

Վանուատուի Հանրապետությունը և Վրաստանի Հանրապետությունը դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ են հաստատել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը։


Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում, ՄԱԿ-ում երկու երկրների ներկայացուցիչների կողմից։

 

Պայմանագրում կողմերը «ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պայմանավորվել են հարաբերություններ կառուցել բարեկամական և իրավահավասարության հիման վրա»։

 

Ինչպես վստահեցրել է փաստաթուղթը ստորագրած Վանուատուի ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը, «բոլոր անջատողական շրջանների հետ կապված թյուրիմացությունները մնացել են անցյալում» (նախկինում Վանուատուն ճանաչել էր Աբխազիայի անկախությունը)։

 

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հայտնել է, որ Վանուատուն Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկություն էր հայտնել դեռևս մարտի վերջին։ Բանակցությունները բարեհաջող ավարտվել են հուլիսի 12-ին։ «Սա միջազգային սկզբունքների վերականգնում է։ Դա լավ օրինակ է, և հույս ունեմ, որ Օվկիանիայի այլ պետություններ կհետևեն դրան»,- ընդգծել է նա։