Վայոց ձորի Եղեգիս գետում երեխա է խեղդվել
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղից վերև գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.37-ին փրկարարները գետից դուրս են բերել 1998 թ. ծնված երեխայի դին:
ՀՀ ԱԻ նախարարության կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










