Երևան–Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
16:52 • 15.07.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.27-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ գործում է Մեղրի-Շվանիձոր-Կապան շրջանցիկ ավտոճանապարհը:
Placeholder










