Անտարկտիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

23:29 • 16.07.13

Արգենտինյան արկտիկական վարչությունը հայտարարել է, որ Անտարկտիկայում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Ըստ վերջին հաղորդագրությունների, զոհեր չկան: 


Անտարկտիկան՝ երկրի հարավային բևեռային հատվածն իր մեջ ներառում է Անտրակտիդան և Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներին հարակից շրջանները: