Ջրասուզակ-ջրափրկարարները Որոտան գետից դուրս են բերել 17-ամյա պատանու դին
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:
Դեպքի վայր է մեկնել ազատ հերթափոխից ևս 8 հրշեջ-փրկարար որոնողական աշխատանքներին մասնակցելու համար:
Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:










