Իտալիայի ոստիկանությունը բացահայտել է Դեդ Հասանի սպանությունը
Իտալիայի ոստիկանությունը ռուս գործընկերներին հայտնել է, որ իրենց հաջողվել է բացահայտել Դեդ Հասանի սպանության կազմակերպիչներին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Իտալացի ոստիկանները վերծանել են երկու քրեական կլանների պարագլուխների` Տարիել Օնիանիի ու Մեհրաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի) հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը: Քրեական աշխարհի պարագլխի մահից մեկ օր առաջ նրանք խոսել են Դեդ Հասանին «ոչնչացնելու» մասին:
Պարզվել է, որ Իտալիայի ոստիկանները վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց երկրում գտնվելու ընթացքում գաղտնալսել են Մեհրաբ Սուխումսկու հեռախոսային խոսակցությունները:
Ջանգվելաձեն Օնիանիին հայտնել է, որ «օրենքով գողերը» կորոշեն՝ ինչպես վարվել Ուսոյանի հետ: Տարոն այդ ժամանակ ասել է` «Ուսոյանին ոչնչացրեք ու բոլոր հարցերը կլուծվեն»:
Իտալիայի օրինապահները գտնում են, որ այս խոսակցությամբ է նախորոշվել Դեդ Հասանի մահապատիժը: Հիշեցնենք, որ 2013թ-ի հունվարին նա սպանվեց Մոսկվայում:
Ավելի ուշ իտալացիները ձայնագրել են Տարոյի ու Մեհրաբի ևս մեկ խոսակցություն, որի ժամանակ քննարկվել է այս սպանությունը: «Սա բոլորիս ծնունդն է: Մենք առաջին քայլն արեցինք»,- ուրախացել են պարագլուխները:
ՌԴ ՆԳՆ-ն առայժմ թերահավատությամբ է մոտենում Իտալիայի տրամադրած տվյալներին: «Դժվար կլինի նույնիսկ այս ձայնագրությունները կցել Ուսոյանի գործին: Մեզ մոտ այնքան շատ տեղեկատվություն ու փաստեր կան այս գործի վերաբերյալ: Բացառված չի, որ մոտակա ժամանակներս այս գործն ընդհանրապես կարճվի»,- հայտնել են ռուս օրինապահները:










