ՌԴ ոստիկանությունը հերքում է Դեդ Հասանի սպանության բացահայտման մասին լուրերը
Մոսկվայի ոստիկանությունն իտալացի գործընկերներից Դեդ Հասան մականունով հայտնի Ասլան Ուսոյանի սպանությանն առնչվող ոչ մի նյութ չի ստացել։ Այդ մասին РИА-Новости գործակալությանը հայտնել են ՌԴ Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային բաժնի մամուլի ծառայությունից։
«Այս պահին ՌԴ ՆԳՆ-ն Մոսկվայում իտալացի գործընկերներից ոչ մի տվյալ չի ստացել»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իտալական ոստիկանությունը, հիմնվելով հեռախոսային զրույցների գաղնտալսումների վրա, իբր նշել է Ուսոյանի սպանության պատվիրատուների անունները։
«Коммерсант-FM» ռադիոկայանը նշել էր, որ քննիչները նշել են Մերաբ Ջանգվելաձեի և Տարիել Օնիանիի անունները։
Հիշեցնենք, որ «օրենքով գողը» սպանվել էր այս տարեսկզբին, Մոսկվայում։










