Եգիպտոսում ցրել են նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների ցույցը

08:30 • 16.07.13

Կահիրեի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելու համար. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալության հղումով։


Երեկ երեկոյան Կահիրեում հավաքվել են հազարավոր իսլամիստներ, որոնք փակել են ճանապարհներ և փորձել են մոտենալ նախագահական պալատին և Հանրապետական գվարդիայի զորանոցներին։


Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 22 մարդ։


Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Եգիպտոսի այլ քաղաքներում։


Մուրսիի՝ իշխանությունից հեռացնելուց հետո Եգիպտոսում նրա կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները չեն դադարում։ «Ալ Ջազիրայի» տվյալներով՝ Կահիրեում այս ընթացքում զոհվել է 53 մարդ, այդ թվում 4 ոստիկան։