Եգիպտոսում բախումների հետևանքով 7 մարդ զոհվել է, 260-ը՝ վիրավորվել

17:09 • 16.07.13

Եգիպտոսի մայրաքաղաքի տարբեր շրջաններում երկուշաբթի երեկոյան և լույս երեքշաբթի գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 7 մարդ զոհվել, ավելի քան 260-ը վիրավորվել է, տեղեկացնում է РИА-Новости գործակալությունը։

 

Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Խալեդ ալ-Հաթիբի խոսքով՝ 137 մարդ արդեն դուրս է գրվել, իսկ 124-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում։

 

Նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի տասնյակ հազարավոր մասնակիցներ գիշերը փակել են Կահիրեի փողոցները։ Ոստիկանությունը փորձել է ցրել իսլամիստներին՝ արցունքաբեր գազի կիրառմամբ։
Բախումներն ավարտվել են միայն այսօր առավոտյան։