Եգիպտոսը Թուրքիայից պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին

19:48 • 16.07.13

Եգիպտոսը Թուրքիայից պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ըստ գործակալության, նման հայտարարությամբ է հանդես եկել Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրի մամլո քարտուղարը:


Ավելի վաղ պաշտոնական Անկարան իր աջակցությունն էր հայտնել պաշտոնանկ արված Մուհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժմանը: