Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են, որ Մալիում գերի է սպանվել

00:41 • 16.07.13

Ֆրանսիական իշխանությունները հաստատել են, որ Մալիում հայտնաբերվել է սպանված ֆրանսիացի գերի, ով առևանգվել էր 2011 թվականի նոյեմբերին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հայտնի է, որ այժմ իրականացվում է ԴՆԹ-ի անալիզ, որպեսզի վերջնականապես հաստատվի նրա ինքնությունը:


53-ամյա երկրաբան Ֆիլիպպ Վերդոնի դիակը 10 օր հայտնաբերվել է Մալիի հյուսիսում: Դեռևս մարտին Ալ-Կաիդա շարժման իսլամիստները Մագրիբում հայտնել էին, որ Մալիում ֆրանսիական ներխուժմանն ի պատասխան նրանք գերու են գլխատել: