Քրքրե՛ք ձեր արխիվը և գտե՛ք Հրաչ Հարությունյանի անցյալը. հայ վարորդի դուստր

15:20 • 16.07.13

Ռուսաստանի Դաշնությունում օրերս խոշոր վթարի պատճառ դարձած ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում ցավակցում է բոլոր տուժածների հարազատներին, իսկ  պաշտոնատար բոլոր անձանց կոչ է անում օգնել իր հորն ինչ-որ բանով։


«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը:

Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց ուժ ու կորով տա` դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել։ Խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված տա` ոչ ոք նման դեպքի չհանդիպի…»,- գրել է Լիլիթ Հարությունյանը և իշխանություններին կոչ արել քայլեր ձեռնարկել իր ազատամարտիկ հորն օգնելու համար: