Լոնդոնի ոստիկանությունը ներողություն է խնդրել մահացած երեխաների տվյալներն օգտագործելու համար
Լոնդոնի ոստիկանությունը ներողություն է խնդրել գաղտնի գործակալների քողարկման նպատակով մահացած երեխաների տվյալներն օգտագործելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ BBC News-ին հղումով, որն էլ վկայակոչում է Սթոքլենդ-Յարդի ղեկավարին:
Իրավապաշտպան մարմինները ներողություն են խնդրել 15 ընտանիքներից հասցված «շոկի և վիրավորանքի» համար:
Միաժամանակ իշխանությունները մերժել են բացահայտել, թե ում տվյալներն են կիրառվել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ խոսքը գնում է 42 երեխաների մասին, ովքեր զոհվել են մինչև 14 տարեկանը, որոնց անուններն ու տվյալներն ստացել են ոստիկանության գաղտնի գործակալները, տեղեկացնում է The Guardian-ը:










