Բողոքի ցույց ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն ՌԴ–ում վթարի պատճառ դարձած հայ վարորդի

14:45 • 16.07.13

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Պաշտպանենք մեր հայրենակցին, նա մեր օգնության կարիքն ունի» անվամբ իրադարձություն (event), որով կոչ է արվում այսօր՝ ժամը 15.00-ին բողոքի ակցիայի դուրս գալ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ( Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 13ա շենք) և պաշտպանել Ռուսաստանում օրերս խոշոր վթարի պատճառ դարձած ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
 

«Հավաքվում ենք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև՝ ցույց տալու մեր դժգոհությունը Հրաչյա Հարությունյանին դատարանում ծաղրելու և ոչ մարդկային վերաբերմունքի դեմ»,– ասվում է կոչում:
 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը դեպքից որոշ ժամանակ հետո դատարանի դահլիճ էր բերվել ոչ պատշաճ վիճակում՝ կանացի խալաթով, ինչը դժգոհության առիթ էր դարձել։ հայաստանյան շրջանակներում։


Լուսանկարը՝ «Պաշտպանենք մեր հայրենակցին, նա մեր օգնության կարիքն ունի» անվամբ ֆեյսբուքյան իրադարձությունից  (event)