Սեուլում թունելի խցանման հետևանքով զոհվել և անհետ կորել են բանվորներ

08:58 • 16.07.13

Սեուլում թունելի հեղեղման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Բանվորների խումբը վերանորոգելիս է եղել 48 մետր խորության վրա գտնվող ջրատարը՝ Սեուլի Հանգան գետից ոչ հեռու, երբ ուժեղ ջրի հոսքը լցվել է թունել։

 

Միջադեպի հետևանքով զոհվել է Չինաստանի 57-ամյա քաղաքացի։ Եվս 3 չինացի և 3 հարավկորեացի անհետ կորել է։
 

Դեպքի վայր է ժամանել Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունը, որպեսզի հետևի փրկարարական աշխատանքների ընթացքին։