Սնոուդենը պաշտոնապես ժամանակավոր ապաստան է խնդրել Ռուսաստանից

16:25 • 16.07.13

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հուլիսի 16-ին պաշտոնական խնդրագիր է հղել Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ ժամանակավոր ապաստան խնդրելով այդ երկրում, հայտնում է Vedomosti.ru-ն:

 

Ամերիկացուն համապատասխան փաստաթղթեր լրացնել օգնել է դատապաշտպան Անատոլի Կուչերենան:
RT-ն նույն առիթով հայտնում է, որ առաջիկա օրերը Սնոուդենը կանցկացնի կամ «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում կամ ժամանակավոր տեղավորման կենտրոնում:

 

Հունիսի 23-ից Սնոուդենը գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: