Օլիմպիական Սոչիում լվացք փռելու համար
Ռուսաստանի օլիմպիական մայրաքաղաքի իշխանավորները որերորդ անգամ փորձում են տեսքի բերել շենքերի ու շինությունների ճակատային մասերը, որոնցով առաջիկա Օլիմպիադային հիանալու են հազարավոր հյուրեր, հայտնում է Дождь ТВ-ն՝ նշելով, որ այժմ սպիտակեղեն փռելու և օդորակիչներ տեղադրելու նոր կարգ է գործում:
«Սոչիում հատուկ ուշադրություն է դարձվում քաղաք ընդհանուր տեսքին: Էսթետիկ տեսակի խախտումների համար հատուկ միջոցներ կձեռնարկվեն»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետի տեղակալ Եվգենի Գորլովը ասել է, որ խախտում կհամարվի պատշգամբի դրսի մասում հագուստ կախելը, օդորակիչների և ալեհավաքների ոչ սիմետրիկ տեղադրումը: Նա նաև նշել է, որ տուգանքները կկազմեն 500-1500 ռուբլի:
Քաղաքի իշխանություններն ընդգծել են, որ քաղաքը պետք է «արժանապատիվ տեսք ունենա»: Ընդ որում, նկատում է աղբյուրը, քաղաքապետարանի շենքն աչքի է ընկնում «օդորակիչների քաոսային կարգով»:










