Իսպանիան ներողություն է խնդրել Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար

11:29 • 16.07.13

Իսպանիան ներողություն է խնդրել Բոլիվիայից՝ նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով իսպանացի դեսպան Անխել Վասկեսին։ 

 

«Մենք ցավում ենք փաստի կապակցությամբ, ներողություն ենք խնդրում գործողության համար, որը ոչ ադեկվատ էր և նախագահին դրեց դժվարին և պետության ղեկավարին չհամապատասխանող իրավիճակում»,- ասել է դեսպանը։

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Վասկեսը ներողություն է խնդրել նաև Ավստրիայում իր գործընկեր Ալբերտո Կարներոյի վարքագծի համար, ում Մորալեսը մեղադրել է Վիեննայում իր ինքնաթիռը ստուգելու փորձի համար, գրում է Взгляд-ը։

 

Հիշեցնենք, որ Մոսկվայից թռիչք իրականացրած Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վիեննայում, երբ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան անսպասելիորեն արգելել են թռիչքն իրենց օդային տարածքում։