Արարատում հանրակացարանի ընդհանուր բաղնիքում դանակահարություն է տեղի ունեցել

09:40 • 16.07.13

Հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հուլիսի 13-ին՝ ժամը 20.20-ին, հաղորդում էր ստացվել, որ «ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հանրակացարանի բնակիչ, 1979 թ. ծնված Սամվել Մ.-ն:
 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, 1993թ. ծնված Սրբուհի Գ.-ն հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում, անհիմն վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Սամվել Մ.-ի ձախ ուսին և պատճառել նշված վնասվածքը:
Սամվել Մ.-ին տրվել դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն: