Ինքնասպանության փորձ Ուլնեցի փողոցում

21:49 • 16.07.13

ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 16-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1974 թ. ծնված Ս. Վարդանյանին, ով ինքնասպանություն չի գործել:

 

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:  Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: