Սիրիայում հարկավոր կլինի մարդկության պատմության ամենախոշոր մարդասիրական օգնությունը. ՄԱԿ-ի նոր գնահատականը՝ ճգնաժամին

21:05 • 16.07.13

ՄԱԿ-ը հրապարակել է իր վերջին գնահատականը Սիրիայում տիրող դրության վերաբերյալ, հայտնում է Al JAzeera-ն:
Ըստ այդմ՝ միջազգային միայն 14 մարդասիրական կազմակերպությունների է թույլ տրվում աշխատել Սիրիայում:


Այժմ սիրիացի փախստականների թիվը հասել է 1,8 մլնի՝ նախորդ ամսվա 1,6 մլն-ի փոխարեն:
Ամեն ամիս էլ Սիրիայի հակամարտությանը, ըստ RT-ի, զոհ է գնում 5000 մարդ:


Կանխատեսում կա, որ մինչև տարվա վերջ փախստականների թիվը կարող է հասնել մոտ 3,5 մլն-ի, իսկ երկրի տարածքում տեղահանվածներինը՝ 6,8 մլն-ի:


ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Սիրիայի դեպքում կպահանջվի ամենախոշոր մարդասիրական օգնությունը՝ 5 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի գումար: