Մոսկվայում հայի մասնակցությամբ ՃՏՊ-ի վայրում տարիների խնդրանքից հետո վերջապես լուսացույց է տեղադրվել
Նոր Մոսկվայում սարսափելի ՃՏՊ-ի վայրում, որի ժամանակ 18 մարդ էր զոհվել, վերջապես լուսացույց է տեղադրվել, հայտնում է НТВ-ն:
Դա տեղի է ունեցել ողբերգությունից 3 օր անց: vesti.ru-ն նշում է, որ տեղի բնակիչները տարիներ շարունակ իշխանություններին խնդրել են լուսացույց տեղադրել չարաբաստիկ խաչմերուկում:
Interfax-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ լուսացույցը կսկսի գործել շատ շուտով:
Աղբյուրը նշում է, որ Նոր Մոսկվայի այդ հատվածում գրեթե ամեն շաբաթ ՃՏՊ-ներ են գրանցվում:
НТВ-ն նշում է, որ ավտովթարի համար կասկածվող Հրաչյա Հարությունյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում:










