Մեծ թատրոնում ավելի քան 40 տարի աշխատած ջութակահարը մահացել է՝ ընկնելով նվագախմբի համար նախատեսված փոսը

21:27 • 17.07.13

Ռուսաստանի Մեծ թատրոնի ջութակահար Վիկտոր Սեդովը հուլիսի 17-ին մահացել է թատրոնի նվագախմբի համար նախատեսված փոսն ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով, որն էլ վկայակոչում է թատրոնի մամլո քարտուղարին:


Մամլո քարտուղարի տեղեկացմամբ՝ միջադեպի մանրամասները հայտնի չեն: Դրանք պարզելու նպատակով թատրոնում հատուկ հանձնաժողով է ստեղծվել:


Հաղորդվում է, որ 65-ամյա Վիկտոր Սեդովն աշխատել է Մեծ թատրոնում ավելի քան 40 տարի: