Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

12:25 • 17.07.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում արծարծվել են ԼՂՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանում ընթացող գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար` նշելով, որ նրա կողմից ցուցաբերվող աջակցությունը կարեւոր է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյական տեսանկյուններից:
 

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: