Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն այցելել է Ադրբեջան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այցելել է Ադրբեջան։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը և դիվանագիտական ներկայացուցչության այլ պաշտոնատար անձինք։
Այցի ընթացքում թուրք պաշտոնյան հանդիպում կունենա Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում հանդիպումներ կունենա նաև այլ պաշտոնատար անձանց հետ։










