Ամերիկյան անօդաչու թռչող սարքն ընկել է Ֆլորիդայում
ԱՄՆ-ի Պանամա Սիթի քաղաքի ավիաբազայում վթարվել է խոշոր անօդաչու թռչող սարք, հայտնում է НТВ-ն:
QF4-ը վթարվել է թռիչքի ժամանակ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Ականատեսները պատմել են, որ բարձր դղրդյուն են լսել, ապա սև ծխի սյուն տեսել: Վթարի հետևանքով փակվել է մայրուղի: Վարորդներին խնդրում են այլ երթուղի ընտրել, քանի որ ճանապարհը փակ է լինելու 24 ժամ:










