Սնոուդենը ցանկություն չունի լքել Ռուսաստանը, չի բացառում ՌԴ քաղաքացիությունը
Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որը հունիսի 23-ից ի վեր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում է, հայտնել է, որ Ռուսաստանից հեռանալու ծրագրեր չունի, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով նրա գործերով զբաղվող փաստաբան Անատոլի Կուչերենայի հայտարարությունը:
«Սնոուդենն ասում է, որ չի ցանկանում հեռանալ Ռուսաստանից՝ գոնե մինչև մշտական ապաստան ստանալը», - մասնավորապես ասել է փաստաբանը:
Կուչերենայի խոսքով՝ Սնոուդենը չի բացառել նաև հետագայում ՌԴ քաղաքացիության համար դիմելու հավանականությունը:
Նա ասել է նաև, որ Սնոուդենին ԱՄՆ-ին արտահանձնելու որևէ իրավական հիմք Ռուսաստանը չունի:
Հիշեցնենք, որ երեկ Սնոուդենը ժամանակավոր ապաստանի խնդրանքով դիմել էր Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայություն:










