«Գազպրոմի» գլխավոր մենեջերը կասկածվում է 3 մլրդ ռուբլու շորթման համար

11:12 • 17.07.13

ՌԴ-ի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Գազպրոմ» ընկերության գլխավոր մենեջեր Անդրեյ Գոնչարենկոյի դեմ, ով կասկածվում է գազային հսկայի հետ պայմանագրեր կնքած շինարարական ընկերություններից 3 մլրդ ռուբլու շորթման համար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝  Известия թերթին հղումով,  «Գազպրոմի» դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ ինվեստ Յուգ»-ի տնօրենի առաջին տեղակալ Գոնչարենկոյից բացի կասկածի տակ են առնվել նաև նրա ենթակաները։

 

Ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի Գոնչարենկոյի դեմ առկա բողոքների վերաբերյալ և նախընտրում է սպասել հետաքննության արդյունքներին։