Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը կհանդիպի Հրաչյա Հարությունյանի հետ

20:33 • 17.07.13

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը կկարողանա հանդիպել Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությանը:


«Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը կառուցողականորեն կանդրադառնա հետաքննության վրա»,-ասել է մամլո ծառայության ներկայացուցիչը: