Հնդկաստանում դպրոցական նախաճաշից թունավորումից 20 երեխա է մահացել
Հնդկաստանի հյուսիս-արևելյան Բիհար նահանգի դպրոցներից մեկում նախաճաշից թունավորումից 20 երեխա է մահացել, հայտնում է Взгляд-ը:
Ենթադրվում է, որ երեխաները թունավորվել են անվճար տրվող նախաճաշից։ Այդ օրը նրանց տրվել է «կիչարի»՝ բրնձից և ոսպից պատրաստված ուտեստ։
Մահացած երեխաների մեծ մասը եղել են մինչև 10 տարեկան։ Հոսպիտալացված երեխաներից շատերը գտնվում են ծայրահեղ վիճակում։
Հնդկական հեռուստաալիքի համաձայն՝ բժիշկները դիահերձման ժամանակ երեխաների օրգանիզմում հայտնաբերել են վտանգավոր քիմիական նյութ։
Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը կարգադրել է զոհերի ընտանիքներին վճարել 3.3 հազ. ամերիկյան դոլարի չափով փոխհատուցում։










